close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեխիայի նախագահը Թուրքիային համարում է ԻՊ-ի դաշնակից

Տարածաշրջան

20 Մարտի 2019, 16:54
 Չեխիայի նախագահը Թուրքիային համարում է ԻՊ-ի դաշնակից

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիային համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստացի դաշնակից:

«Ինչո՞ւ են նրանք հարձակվում քրդերի վրա: Որովհետև նրանք ԻՊ-ի դաշնակիցն են: Դա նշանակում է, որ հենց Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-յի անդամ լինելուն և ԵՄ անդամ դառնալ ձգտելուն, միջնորդ է եղել ԻՊ-ի համար բեռնափոխադրման գործողությունների ժամանակ, երբ վերջինս բռնազավթել էր Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, կապված է նաև նավթի հետ», - Զեմանի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը:

Ըստ Զեմանի` Էրդողանն իր երկիրը տանում է իսլամականացման ուղիով: «Դա արդեն Աթաթուրքի աշխարհիկ պետությունը չէ, այլ իսլամական գաղափարախոսություն դավանող պետություն է, իսկ դրանից, ըստ տրամաբանության, հետևում է, որ այն ավելի մոտ է կանգնած իսլամիստ ծայրահեղականներին»,- նշում է Չեխիայի նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica