close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրեթե անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում ծանոթ կամ հովանավոր չունես. Արմինե Դավթյան

Հասարակություն

20 Մարտի 2019, 14:42
 Գրեթե անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում ծանոթ կամ հովանավոր չունես. Արմինե Դավթյան

Ավշարի դպրոցի նորանշանակ տնօրենը չի ուսումնասիրել որևէ ուսուցչի աշխատանքային պայմանագիր, չի ծանոթացել ոչ մի մասնագետի հետ, էլ չասած խնդրի բարոյական կողմի մասին, երբ աշակերտների ներկայությամբ, մանկավարժին ոչ հարիր կեցվածք դրսևորելով, ուսուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ուսուցիչների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը:

Ըստ նրա` տնօրենն աշակերտներին հարցրել է, թե` ո՞ր ուսուցչին չեք սիրում, ասեք, ազատեմ աշխատանքից, և հենց այդպիսի հայտարարություններն էլ ուսուցչական կոլեկտիվին տրամադրել են տնօրենի դեմ:

«Բոլորս ենք տեղյակ, որ դպրոցները, հատկապես վերջին տարիներին, կուսակցական են եղել, և ուսուցիչները միշտ էլ, հանուն իրենց աշխատանքի, հանուն իրենց սոցիալական խնդիրների լուծման, տնօրենների ձեռքին գործիք են եղել: Այսօր մենք դուրս ենք եկել այդ խնդրի դեմ` գնալով դեպի դպրոցի ապաքաղաքականացում: Բայց պարզվում է, որ Աշվարի դպրոցի նորընտիր տնօրենը, որպես փոխտնօրեն, ներկայացրել էր մարզպետի մորաքրոջ հարսին է, որը,  չեմ բացառում, կարող է և լավ մասնագետ լինել»,- ասաց Դավթյանը` ավելացնելով, որ այսօր էլ գրեթե անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում ծանոթ կամ հովանավոր չունես:

Դիտարկմանը, թե դպրոցը պաշտոնյաների հակամարտության թատերաբեմ է դարձել, նա արձագանքեց` հնարավոր է, բայց հնարավոր է նաև, որ դպրոցը գործիք է դարձել:

Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է, որ ոչինչ էլ չի փոխվել, և հովանավորյալ ունենալու պրակտիկան արդիական է նաև այսօր, Դավթյանը պատասխանեց. «Փոխվել է դպրոցում, որովհետև եթե նախկինում ուսուցիչները լռում ու հնազանդվում էին, ապա այսօր չեն լռում ու բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին: Ասում են, որ տնօրենի հետ այսքան բանից հետո հնարավոր չէ աշխատել, ու պահանջում են նրա հրաժարականը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica