close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն իրավունք ունի առանց բանակցությունների հետ վերադարձնելու իր տարածքները. ադրբեջանցի պաշտոնյա

Տարածաշրջան

20 Մարտի 2019, 14:34
 Ադրբեջանն իրավունք ունի առանց բանակցությունների հետ վերադարձնելու իր տարածքները. ադրբեջանցի պաշտոնյա

Հայաստանը, ՄԱԿ-ի ԱԽ որոշման համաձայն, պետք է ազատի օկուպացված տարածքները. հայտարարել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

 «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի նոր ղեկավարության հետ բանակցություններ վարել: Մենք 25 տարի սպասում ենք այս խնդրի արդարացի լուծմանը, և դա իր սահմանն ունի: Եթե Հայաստանը չազատի իր օկուպացրած տարածքները, ապա մենք ստիպված կլինենք օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան` մեր իրավունքից», - Հաջիևի խոսքերն է մեջբերում Interfax-ի ադրբեջանական գործակալությունը:

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչին ի պատասխան, նա հայտարարել է. «Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, սակայն դրա համար նախ և առաջ պետք է արդարությունը վերականգնել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica