close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկայացվել է Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ջահը. այն ունի սակուրայի ծաղկի տեսք

Աշխարհ

20 Մարտի 2019, 13:28
 Ներկայացվել է Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ջահը. այն ունի սակուրայի ծաղկի տեսք

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ջահը. այն կշռում է 1,2 կգ և ունի սակուրայի ծաղկի տեսք, որը խորհրդանշում է Ճապոնիան:  Այս մասին տեղեկացնում է Mainichi Japan-ը:

Ջահի հեղինակն է ճապոնացի դիզայներ Տոկուջին Յոշիոկան:

Կազմկոմիտեն տեղեկացնում է, որ 32-րդ խաղերի ջահի մի հատվածը պատրաստվել է վերամշակված ալյումինից, որը բերվել է 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տներից: Այս կերպ նրանք փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել նաև այն մարդկանց, որոնք մահացել են այդ աղետի ժամանակ:

Հավելենք, որ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, իսկ  Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի մեկնարկին, ապա դրանք կսկսվեն 2020 թվականի հուլիսի 24-ին և կավարտվեն օգոստոսի 9-ին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica