close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

Սպորտ

20 Մարտի 2019, 13:13
 Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

2019 թվականի մարտի 8-ից 22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել. տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):

Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի ստանում է 2 մլն դրամ պետական աջակցություն՝ ՀՀ առաջնություններ կազմակերպելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Նշենք, որ հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել են 190 երկրներ 7500 մարզիկներ: 

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica