close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինական ընկերությունը ցանկանում է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում ջրի արտադրության գործարան հիմնել

Տնտեսական

20 Մարտի 2019, 11:40
 Չինական ընկերությունը ցանկանում է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում ջրի արտադրության գործարան հիմնել

Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում գտնվող Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը  պատրաստվում է ջրի արտադրության գործարան հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ընկերությունը պատրաստ է 5 մլն դոլարի ներդրում կատարել  ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Սրանով հիմա կառավարությունը զբաղվում է: Բացի այս, ավելի մեծամասշտաբ ներդրումային մի ծրագիր կա, որը դեռ պարզ չէ, թե որ մարզում է լինելու: Այն պահանջում է մոտավորապես 30-40 հա հեկտար տարածք, որը մոտ կլինի մայրուղուն, խնդիր չի ունենա գազի, լույսի և մեծ քանակությամբ ջրի: Ցավոք, Հայաստանը ենթակառուցվածքների մասով խնդիր ունի, բայց կառավարությունը կարծում է, որ նմանատիպ ծրագրերի համար պետք է պատրաստ լինել գործարարին ապահովել այդ ամենի հասանելիությունը, որքան էլ ծախսը մեծ լինի, քանի որ այն ապահովելու է 1000-ավոր աշխատատեղեր»,-նշեց նա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica