close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏՄՊՊՀ-ն վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան, առկա են փոխադրման խնդիրներ

Տնտեսական

20 Մարտի 2019, 10:43
 ՏՄՊՊՀ-ն վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան, առկա են փոխադրման խնդիրներ

Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային  խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրին, որ ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման  հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով,  որը հայեցողական մոտեցմամբ, համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ: Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ, հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ:  Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica