close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Սպորտ

20 Մարտի 2019, 08:26
 Բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Խորվաթիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը հաջող է ստացվել Հայաստանի հավաքականի համար: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում:

Վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են երեք մարզուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը, որոնք հանդես են եկել անհատական եւ թիմային պայքարում: Թիմային պայքարում նրանք 1607 միավորով դարձել են բրոնզե մեդալակիր: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը՝ 10-րդ, իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 11-րդ:

Զավեն Իգիթյանը եւ Նարե Գաբրիելյանն ատրճանակի թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ տեղը՝ հավաքելով 747 միավոր:

Հայ հրաձիգները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Եվրոպայի առաջնությունից առաջ հրաձգության Հայաստանի թիմը փետրվարի 1-16-ը հավաք է անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica