close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

Իրավունք

19 Մարտի 2019, 19:03
 Հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել  են  արյան ընդհանուր և կենսաքիմիական, գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության, կրծքավանդակի ռենտգեն, էլեկտրասրտագրության  և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ:

Կալանավորը նշել է, որ դեռևս շարունակում է հացադուլը, գիշերային ժամերին որովայնի շրջանում ունեցել է ցավեր, սակայն հրաժարվում է անցնել բժշկի կողմից ցուցված արյան հետազոտությունը:

Քաղաքացիական հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում կալանավորը համաձայնվել է ստանալ պահպանողական բուժում: Վերջինս գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ:

Նախորդ այցից հետո կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հետառանձնազրույցի ժամանակ նշել էրոր դատախազի այցից հետո կդադարեցնի հացադուլըսակայն պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողդատախազի հետ զրույցից հետո այն չի դադարեցրել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica