close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նարեկ Մալյանին առևանգելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է

Իրավունք

19 Մարտի 2019, 14:20
 Նարեկ Մալյանին առևանգելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվն ավելացել է։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը`հավելելով, որ  ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության խմբի ևս 4 անդամի՝ Յուրի Ավագյան, Հրաչյա Խլղաթյան, Գարիկ Միսկարյան, Արամայիս Պետրոսյան:

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները Նարեկ Մալյանին ուժով փորձել էին տանել ու նետել աղբարկղը։ Մալյանն իր հերթին հայտարարել էր, որ շուրջ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել էին ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica