close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով կունենա Հայաստանում

Մշակույթ

16 Մարտի 2019, 16:22
 Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով կունենա Հայաստանում

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով կունենա Հայաստանում, այն տեղի կունենա ապրիլի 4-ին՝  Արամ Խաչատրյան համերգասրահում:

Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):

Համերգին կմասնակցեն նաև թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը:

Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում:

Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և երբեմն նույնիսկ 30-ից ավելի  գործիքներ:

Authentic Light Orchestra-ն սիրում է համերգների ընթացքում իմպրովիզներ անել. դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով:

Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Ի դեպ, Authentic Light Orchestra-ն տարբեր տարիներին ունեցել է նաև հայ անդամներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica