close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Տոնոյանի պարզաբանումը՝ «Արմենպրես»-ին

Հարցազրույց

16 Մարտի 2019, 13:37
 Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Տոնոյանի պարզաբանումը՝ «Արմենպրես»-ին

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։   Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. 

-Պարոն նախարարվերջին օրերին բավական մեծ աղմուկ է բարձրացրել

 Մոնթե Մելքոնյանիանվան ռազմամարզական վարժարանի՝ 

Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարմանմասին տեղեկությունը։ 

Իրականում կա՞ նման ծրագիր։ 

-Կան դեռևս քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և, ծախսային առումով, առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ։ Սա արձանագրելը չափազանց կարևոր է. մենք չենք խոսում վարժարանը փակելու, կամ նույնիսկ սաներին ավելի վատ պայմաններ առաջարկելու մասին։ Դա ի սկզբանե բացառված է։ Անգամ չի քննարկվում Դիլիջանից, կամ Տավուշի մարզից այն տեղափոխելու հարցը։ Մենք ընդամենը քննարկում ենք ներկայիս համալիրի շահագործման նպատահարմարությունը և այլ լուծումներ գտնելու հնարավորությունը։ Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն և դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։   

Այդուհանդերձկա պնդումոր կառավարությունը բյուջեն համալրելու նպատակով է 
որոշել վաճառել  համալիրը և դա արվելու է ի վնաս վարժարանի։ 

-Ոչ։ Իրականում վարժարանի ներկայիս համալիրը պահելն ու սպասարկելը չափազանց մեծ բեռ է բանակի համար։ Տեսեք. շուրջ 250 սանի ուսումնառության համար մենք, այսօր, վճարում ենք մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն ուղղվում է ենթակառոցվածքների պահպանմանը և, մեծ հաշվով, մատուցվող կրթության որակի հետ կապ չունի։ Արդյո՞ք դա արդյունավետ է։ Համաձայնեք՝ կարելի է գոնե քննարկել։ Իսկ արդյո՞ք մենք չենք կարող գտնել լուծում, որի պարագայում հնարավոր կլինի տնտեսել այդ գումարի մի մասը, որով կկարողանանք, օրինակ, բազմաթիվ սպաների բնակարանային հարցեր լուծել։ Կարծում եմ՝ կարելի է և պետք է քննարկել։

Իհարկե՝ համալիրում ստեղծված են փայլուն պայմաններ։ Բայց փաստ է նաև, որ ոչ բոլոր ենթակառուցվածքներն են լիարժեք օգտագործվում, համալիրի շենքային պայմանները, որոշ դեպքերում, ուղղակի հարմարեցված չեն վարժարանի նպատակներին և այլն։ Այսինքն՝ կան բավական մեծ թվով խնդիրներ, որոնք մեզ օբյեկտիվորեն պարտադրում են առնվազն քննարկել ներկայիս համալիրի շահագործման նպատակահարմարությունը։ 

-Կաարդյո՞քպատկերացումթե ինչ կլինի վարժարանի հետեթե ներկայիս 

համալիրն օտարվի։ 

-Նախ, մինչև վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն՝ այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում։ Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին։ Հավատացնում եմ՝ թե՛ վարչապետը և թե՛ պաշտպանության նախարարը, մեղմ ասած, պակաս սրտացավ չեն վարժարանի ու դրա սաների հանդեպ, քան այս հարցի շուրջ կարծիք հայտնող ցանկացած քաղաքացի։

Ավելին. վարժարանի հանդեպ իմ վերաբերմունքը նաև խիստ զգացական է, քանի որ ես երկար տարիներ, որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, համակարգել եմ վերջինիս գործունեությունը և մշտապես ուղիներ փնտրել դրա պայմանների բարելավման համար։ Այսինքն՝ վարժարանի սաների ուսումնառության լավագույն պայմաններն ինձ համար, որոշ առումով, նաև սկզբունքի հարց է։

Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։   

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica