close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը հայտարարությունը` աջ ղեկով ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների վերաբերյալ

Տնտեսական

15 Մարտի 2019, 19:22
 ՊԵԿ-ը հայտարարությունը` աջ ղեկով ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների վերաբերյալ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ՝ նշելով, որ նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակօրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թթիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանըորն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմիցՓոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանիցինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնելոր նշված օրենքով հնարավորություն է տրվել մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Հաշվի առնելով հանգամանքըոր ներկայում ՀՀ սահմաններինանցակետերի հրապարակներում կուտակվել են և դեռևս պարբերաբար ներմուծվում են աջակողմյան ղեկով բազմաթիվ տրանսպորտային միջոցներՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվում է ներգրավվել լրացուցիչ աշխատակիցներինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու նպատակով:

ԱյնուամենայնիվՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակօրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:

ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica