close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 13-ին ականանետ է կիրառել Աղդամի ուղղությամբ

Արցախ

15 Մարտի 2019, 19:01
 Ադրբեջանի ԶՈւ-ն մարտի 13-ին ականանետ է կիրառել Աղդամի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում: Արձակվել է 9 արկ»,- ասաց Հասրաթյանը:

Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica