close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե փնտրում եք ահաբեկչական պետություն, ապա դա Իսրայելն է. Էրդողան

Տարածաշրջան

15 Մարտի 2019, 17:40
 Եթե փնտրում եք ահաբեկչական պետություն, ապա դա Իսրայելն է. Էրդողան

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Այնթափ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում դարձյալ քննադատել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Նեթանյահուն դաժան բռնակալ է: Եթե աշխարհում փնտրում եք ճնշող երկիր, ապա դա Իսրայելն է, եթե փնտրում եք ահաբեկչական պետություն, ապա դա էլ է Իսրայելը:  Իսրայելը ղեկավարող այդ թալանչի, դատական գործընթացների մեջ հայտնված և ամեն տեսակի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետի որդին «Թվիթեր»-ում գրում է, որ Ստամբուլը Բյուզանդիայի քրիստոնեական կենտրոնն է: Ա'յ անդաստիարակ, դուք ամբողջ Պաղեստինն եք բռնազավթել»,- ասել է Էրդողանը:

Նա նաև անդրադարձել է այսօր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մենք` որպես մուսուլմաններ, երբեք գլուխներս չենք կախելու, բայց նաև երբեք այս ցածրոգիների մակարդակին էլ չենք իջնելու»,- նշել է Թուրքիայի նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica