close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրոն ու Սոսեն. պատմական բացառիկ լուսանկար

Հասարակություն

9 Մարտի 2019, 12:33
 Դրոն ու Սոսեն. պատմական բացառիկ լուսանկար

Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բացառիկ պատմական լուսանկար՝ Արևմտյան Հայաստանի ազգային ազատագրական պայքարի փառապանծ հերոս Աղբյուր Սերոբի այրի ու հավատարիմ զինակից Սոսե Մայրիկի և Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարարի 1947 թվականին  Եգիպտոսում արված լուսանկարը։

«Նրանց և Հայաստանից պարտադրված արտագաղթած տասնյակ հազարավոր նվիրյալ հայորդիների պայքարը հայաստանյան նոր սերունդը հասցնելու էր իր տրամաբանական ավարտին. 1991-ին Հայաստանը կրկին դառնալու էր ազատ ու անկախ, հաղթելու էր Արցախյան պատերազմում, և Սոսեի ու Դրոյի մասունքներին հնարավորություն էր տրվելու այսուհետ ննջելու արդեն հայրենի հողում՝ Եռաբլուրում և Բաշ-Ապարանում», - գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica