close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասորիները պահանջել են Մակրոնից` իրենց հանդեպ իրականացված ցեղասպանության օրը ևս սահմանել հիշատակի օր

Տարածաշրջան

5 Մարտի 2019, 15:40
 Ասորիները պահանջել են Մակրոնից` իրենց հանդեպ իրականացված ցեղասպանության օրը ևս սահմանել հիշատակի օր

Աշխարհի չորս անկյունում գտնվող 46 ասորական հասարակական-քաղաքական կազմակերպությունները համատեղ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որպեսզի ասորիների հանդեպ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և այդ օրը հայտարարի հիշատակի օր:

Ըստ tr.euronews.com կայքի`  նամակում գրված էր. «Հարգելի' նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամամանակ Օսմանյան կայսրությունը դարի առաջին ցեղասպանությունն է իրականացրել քրիստոնյաների` հայերի, ասորիների, հույների նկատմամբ: Բացի այդ` ոչնչացվել են մշակութային, կրոնական պատմական արժեք ունեցող բազմաթիվ հարստություններ: 1915  թ. ցեղասպանության ընթացքում մահացել է 500.000 ասորի` երեխաներ, կանայք, տարեցներ և այլն»:

Նամակում նշված է, որ 1915 թ. ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների նկատմամբ է իրականացվել կոտորած, և պահանջում են, որ ապրիլի 24-ը կամ այլ օր սահմանվի որպես հազարավոր մահացած ասորիների հիշատակի օր:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica