close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը սխալ ընթացքով է շարժվում. Սուրեն Պարսյան

Բլոգեր

25 Փետրվարի 2019, 20:30
 Կառավարությունը սխալ ընթացքով է շարժվում. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ազգային վիճակագրական պետական կոմիտեի այսօր հրապարակած տվյալներին.

«Այսօր՝ 25.02.2019 թվականին, ՀՀ ազգային վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար ամսվա համար, կարծում եմ՝ տեղին կլինի այս տվյալները ներկայացնել համեմատելով 2018 թվականի հունվարի հետ, ինչը հնարավորություն կտա գնահատել այս կառավարության տնտեսական ոլորտի արդյունավետությունը: Հիշեցնեմ, որ 2019 թվականի պետական բյուջեի համաձայն՝ 2018 թվականին պետք է գրանցեինք 6,5 տոկոս տնտեսական աճ, սակայն փաստացի ունենք 5,2 տոկոս. շեղումը կազմում է 1,3 տոկոս: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվարին գրանցվել է 6.1 տոկոս աճ (2018 հունվարին աճել էր 10,2 տոկոս), այդ թվում՝ 2019 թվականի հունվարին արդյունաբերությունը նվազել է 0,4 տոկոսով (2018 հունվարին աճը կազմել էր 13,9 տոկոս), շինարարության ծավալը ավելացել է 22,1 տոկոս (2018 հունվարին ավելացել էր 19,7 տոկոս), առևտրի շրջանառությունը ավելացել է 19,3 տոկոս (2018 հունվարին աճել էր 17,3 տոկոս), ծառայությունների ծավալը աճել է 15,6 տոկոսով (2018 հունվարին աճել էր17,3 տոկոսով): Բիզնեսի տեսանկյունից մտահոգիչ է 2019 թվականի հունվարին 0,6 տոկոս սպառողական գների ինդեքսի աճը: Առավել մտահոգիչ է 2019 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառության անկումը 7,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2018 հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը աճել էր 47,6 տոկոսով: 2019 հունվարին արտահանումը նվազել է 15,8 տոկոսով(2018 հունվարին արտահանումը աճել էր 45,2 տոկոս), ներմուծումը նվազել է 3,3 տոկոսով(2018 հունվարին ներմուծումը աճել էր 48,9 տոկոս):
Այսպիսով՝ 2019 թվականի հունվարի սոցիալ-տնտեսական տվյալները ավելի ցածր են և ոչ ներառական, ինչը պետք է հուշի գործող իշխանություններին հրաժարվել իրենց նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունից»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica