close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ նախկին անդամ Վազգեն Խաչիկյանի համար Նիկոլ Փաշինյանը «նորօրյա դասական» է

Քաղաքական

23 Փետրվարի 2019, 15:10
 ՀՀԿ նախկին անդամ Վազգեն Խաչիկյանի համար Նիկոլ Փաշինյանը «նորօրյա դասական» է

ՀՀԿ նախկին անդամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը Վանաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին եկել էր ազգային տարազով:

Նա իր խոսքի սկզբում մեջբերումներ արեց Հովհաննես Թումանյանից, թե «ներսից ենք փտած և փրկությունը ներսից պիտի լինի», այնուհետ անցավ «նորօրյա դասականներին» և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ «ամեն մեկից է կախված Հայաստանի փրկությունը»:

«Հիմա այս դահլիճում հավաքվածներիցս է կախված Հայաստանի փրկությունը, և ոչ վարչապետից, ոչ կառավարությունից, ոչ էլ նախարարներից: Այդ մեկ մարդը մենք ենք, պատահական չի, որ ես ազգային հանդերձով եմ եկել»,-նշեց Խաչիկյանը:

Ավելի ուշ  նա հարց ուղղեց կառավարության անդամներին: Մասնավորապես, Խաչիկյանը շեշտեց, որ Լոռու մարզի արդյունաբերական ներուժի 80 տոկոսը ապահովում էր Ալավերդու պղնձաձուլարանը և  «Թեղուտ» ընկերությունը, որոնք երկուսն էլ այսօր փակ են:

«Լուծումը պետք է փնտրենք ոչ միայն դրանք վերագործարկելու, այլ այդ հնարավորություններն օգտագործելու մեջ: Օրինակ, Գերմանիայում ածխահանքերը ավելի քիչ շահույթ են ապահովում, քան ածխային հանքերի տուրիզմը: Իտալիայում պղնձի հանքերում ստանում են աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը՝ ֆոնտինալ պանիրը: Կարելի է Ալավերդու զարգացման այլընտրանքային լուծումներից մեկը դիտարկել պղնձահանքերի տուրիզմը: Միայն  Ախթալայում առաջիկա 3-4 տարում կարող ենք ունենալ 40-45 մլն դոլարի ներդրում՝ առանց կառավարությունից մեկ կոպեկ ակնկալելու: Պատրա՞ստ է կառավարությունը ոչ ստանդարտ լուծումների գնալ»,-ասաց Խաչիկյանը:

Ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Ոչ ստանդարտ լուծումները վտանգավոր են, քանի որ եթե դրանք այնպիսի արտոնյալ պայմաններ են, որոնք կխոչընդոտեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտի, ապա պատրաստ չենք նման լուծումների: Եթե ոչ ստանդարտ լուծումներ են, որ պետք է պարզապես աջակցել, որպեսզի  ծրագիրը տեղից շարժվի, իսկ հետո բոլորի հետ հավասար պայմաններում շարունակի աշխատել, պատրաստ ենք աջակցել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica