close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ԱԺ-ն կարող եք համարել ՄԱԿ-ի դաշնակիցը. Արարատ Միրզոյան

Քաղաքական

21 Փետրվարի 2019, 21:30
 Հայաստանի ԱԺ-ն կարող եք համարել ՄԱԿ-ի դաշնակիցը. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգիռ է շարունակելու ընթացիկ բոլոր ծրագրերը եւ համագործակցության նոր հորիզոններ բացել:

«ՄԱԿ-ը անգնահատելի աշխատանք է կատարում մարդկության համար: Հայաստանի խորհրդարանին վստահորեն կարող եք համարել ձեր դաշնակիցը բոլոր ուղղություններով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՄԱԿ-ի մասնագիտացված գրասենյակների հետ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները

Շոմբի Շարփը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ խորհրդարանը ժողովրդի կամարտահայտության առանցքն է:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը:

ՄԱԿ-ի հայաստանյան ընտանիքի հետ Ազգային ժողովի գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների մակարդակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica