close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.53
GBP1604.41
EUR1539.47
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր Հայրենիք, Թշուառ Անտէր

Հարթակ

21 Փետրվարի 2019, 18:55
 Մեր Հայրենիք, Թշուառ Անտէր

Երբեմն բառերը իրենց հետ բերում են այնպիսի արժէքային հասկացողութիւններ, որոնք ակամայ տեղ են գտնում մեր ենթագիտակցութեան մէջ: Սովետական Հայաստանը «Հայաստանի երկրորդ հանրապետութիւն» անուանելն էլ դժբախտաբար իր հետ բերեց այն թիւր ըմբռնումը, ըստ որի Սովետական Հայաստանն էլ դասուեց Հայաստանի առաջին հանրապետութեան և ներկայ անկախ Հայաստանի շարքին: Դա իրավ անարդարութիւն էր ոչ միայն մեր պատմութեան նկատմամբ այլ նաև տարիներ բոլշևիկեան հալածանքին ենթարկուած մեր ժողովրդի զաւակների նկատմամբ:

Հայաստանի վերանկախացումից յետոյ մեր մտաւորականութիւնը արժանի գնահատականը չտուեց մեր երկրի սովետական տարիների պատմութեանը: Այդ քայլում իր մեղքի բաժինն ունի նաև մեր վերանկախացած երկրի պետականութիւնը: Մեր պետական այրերը երևի քաղաքական նկատառումներով ու մեր երկրի «մեծ բարեկամ»ին չվիրաւորելու համար մի տեսակ կամաւոր ինքնագրաքննութեան ենթարկուելով փորձեցին հեռու մնալ այդ տարիների սև ու մութ երևոյթների բացայայտումից: Փաստօրէն Փետրուարեան ապստամբութիւնը մինչև օրս պետականօրէն չի նշուել ու յիշատակուել նորանկախ Հայաստանում: Դեռ  չհաշուած, որ անկախութիւնից դեռ քանի տարի անց Երևանի բանտերում կացնահարման  հանդէս կազմակերպողներից՝ Աւիս Նուրիջանեանի անուան փողոցի անունը դեռ մնում էր անփոփոխ:

Հայաստանի վերանկախութեան տարիներին հասակ առած նոր սերունդը որքանո՞վ է տեղեկացուած Արամ Մանուկեանի, Համազասպի կամ նման նուիրեալների կեանքի, մտքերի ու իրագործումների մասին: Անտարակոյս նրանց կեանքին, մտքերին, կրած հալածանքներին ու ձեռքբերումներին քաջատեղեակ սերունդները այսօր կարող էին վճռորոշ դեր ունենալ երկրում ազգային արժէքների պահպանման և պաշտպանութեան գործում:

Սրա վրայ պէտք է աւելացնենք նաև մեր հանցանքի բաժինը: Մենք` իբրև դաշնակցականներ, վերջին երեսուն տարիներին ենթարկուեցինք նոյն ինքնագրաքննութեանը, որի արդիւնքում ժողովրդի սեփականութիւնը չդարձրեցինք մեր նորագոյն պատմութեան շատ իրողութիւններ, որոնք կարող  էին լոյս սփռել մեր ազգային արժէքների վրայ: Մենք ևս սկսեցինք օգտագործել երկրորդ հանրապետութիւն անհիմն ասացուածքը:

Սովետական բռնատիրութեան «Հիմն»ը մինչև անգամ Խաչատրեանի պէս հանճարի ստեղծագործութիւն լինելով հանդերձ մեր երկրի բռնազաւթման տարիների վերյիշումն է միայն, նրա ստորակայական կարգավիճակի վառ յիշատակը՝ երբ «եղբայրական» Ադրբեյջանին կարելի էր նուիրել հազարամեայ հայկական Արցախն ու Նախիջևանը:

Ու այս բացթողումների և «հեզութեան» հետեանքով է, որ այսօր ցանկացած պատահական գործիչ հեշտութեամբ կարողանում է երկրի հիմն ու դրօշը`ազգային արժէքները, վերանայելու կամ վերազարդարելու անհիմն արշաւ սկսել ու իր վրայ գրաւել ապատեղեկացուած հանրութեան ուշադրութիւնը:

Ուշադրութի՛ւն, որ կարող է և միտում է շատ աւելի վտանգաւոր որոշումներից շեղել  հանրութեան միտքը:

Միայն թէ չգայ այն պահը, որ ստիպուած լինենք վերադառնալ հիմնի Նալբանդեանական բնագրի բառերին՝ Մեր հայրենիք, թշուառ անտէր...

Զարեհ Աճէմեան, ԱՄՆ

ԱԺ նիստը` ուղիղ
24 Հունիսի 2019, 10:02 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica