close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը

Հասարակություն

19 Փետրվարի 2019, 20:37
 Վանաձորում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվել է «Օրիոն» պլանետարիումը: 

Շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի և էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ ուցադրվում են ֆիլմեր` եռաչափ էֆեկտով:

Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձևով գիտելիքներ ստանալ աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը և՛ վանաձորցիների, և՛ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica