close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Yerkir.am-ի` ԱԺ հարցում ուղարկելուց հետո Ալեն Սիմոնյանը հերքել է իր իսկ ասածը

Քաղաքական

19 Փետրվարի 2019, 17:45
 Yerkir.am-ի` ԱԺ հարցում ուղարկելուց հետո Ալեն Սիմոնյանը հերքել է իր իսկ ասածը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` ԱԺ նիստերի դահլիճը բարեսրտորեն բոլոր քաղուժերին տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո Yerkir.am որոշեց պարզել, թե որքանո՞վ է արժանահավատ դա, ու կա՞ն, արդյոք, իրավական հիմքեր, ըստ որոնց` ցանկացած կուսակցություն կարող է դիմել Ազգային ժողովի ղեկավարությանն ու խնդրել տրամադրել նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Սիմոնյանը, լրագրողների հարցին ի պատասախան, թե նորմա՞լ է համարում, որ որևէ կուսակցություն ԱԺ շենքում նիստեր անցկացնի, ասել էր. «Նորմալ է, և եթե որեւէ կուսակցություն այդ հարցով դիմի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը պարտավոր է դահլիճ տրամադրել, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, ՀՀ սեփականությունն է»:

Ազգային ժողովի լրատվության և հանրային կապերի հետ վարչությունը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ այդ հարցին Ալեն Սիմոնյանն անձամբ պատասխանել է` գրառում կատարելով ֆեսյբուքյան իր էջում: «Մեջս կասկած առաջացավ ասածիս ճշմարիտության մեջ, ու այսօր ճշտեցի, որ վերջիններս չեն կարող ԱԺ դահլիճ վարձակալել և հանդիպում անցկացնել»,- գրել է Սիմոնյանը դեռևս փետրվարի 8-ին (ամբողջական գրառումն` այստեղ):

Այն, որ ԱԺ փոխխոսնակն ընդունում է իր հայտարարության ոչ տրամաբանական լինելը, արդեն իսկ լավ է, բայց որ նա այդ փաստին արձագանքում է 3.5 օր անց, այստեղ արդեն որոշակի հարցեր են առաջանում: Բանն այն է, որ մենք խորհրդարան հարցում ենք ուղարկել դեռևս փետրվարի 6-ին, Սիմոնյանն իր վերոնշյալ գրառումը կատարել է մեր հարցումն ուղարկելուց հետո: Չի բացառվում, որ նրա գրառման պատճառը հենց Yerkir.am-ի հարցումը լինի, որ հետագայում արդարացնի իր ոչ կոմպետենտ հայտարարությունը:

Առհասարակ, հայտարարություններ ու չիմացած փաստեր հրապարակելուց առաջ լավ կլինի, որ թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի ներկայացուցիչները յոթ չափեն, մեկ կտրեն, այլապես նմանօրինակ միջադեպերի հաճախ ենք հանդիպելու` նրանց մեղայականը փնտրելով ու գտնելով միայն ֆեյսբուքյան տիրույթում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica