close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաբական մամուլում Ցեղասպանությանն անդրադարձող հրապարակումները խոսում են Անկարայի հետ հակասությունների մասին. Շահան Գանտահարյան

Տարածաշրջան

18 Փետրվարի 2019, 20:09
 Արաբական մամուլում Ցեղասպանությանն անդրադարձող հրապարակումները խոսում են Անկարայի հետ հակասությունների մասին. Շահան Գանտահարյան

Արաբական մամուլում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող հրապարակումները խոսում են տարածաշրջանում Անկարայի հետ զարգացող հակասությունների մասին. Yerkir.am-ի  հետ զրույցում կարծիք հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` անդրադառնալով սաուդյան «Ալ Խալիժ» էլեկտրոնային թերթում Հայոց ցեղասպանությանը անդրադարձին:

«Հազվագյուտ երևույթ է Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող հրապարակումների հանդիպելը։ Արաբական մամուլը վերջին օրերին գրել էր Միացյալ Էմիրությունների կողմից Ցեղասպանության ճանաչման նախապատրաստության մասին, իսկ Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում Եգիպտոսի նախագահը հայտարարություն էր արել այս մասին, որը մեկնաբանվում էր որպես պաշտոնական Կահիրեի կողմից Ցեղասպանության ճանաչման նախապատրաստական փուլի հարթեցում։ Իհարկե, սա չի նշանակում, որ արաբական երկրները, մեկը մյուսին հաջորդելով, ճանաչման արշավ կսկսեն, այդուհանդերձ, մի քանի կարևոր դիտարկում պետք է անել անպայման»,- ասաց նա։

Ըստ Գանտահարյանի`  ՀՀ պաշտպանության նախարարի այցը Աբու Դաբի համընկնում է նման նյութերի հրապարակման հետ։ Թեև Էլ Ռիադն ու Երևանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, հայկական թեմայի արծարծումը կապվում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունների հետ։

«Լրագրող Խաշուկջիի սպանության հետ կապված սկանդալը լուրջ ճեղքվածք առաջացրեց երկու երկրների հարաբերություններում. Ռիադն ու Անկարան չեն թաքցնում իրենց հակասությունները Սիրիայում ընթացող պատերազմի, ազդեցության գոտիների, գործող զինյալ խմբավորումների նկատմամբ յուրաքանչյուրի հենարանային ազդակների բախման տեսանկյունից։ Կա, իհարկե, սուննի զանգվածին տիրություն անելու թուրքական և սաուդյան մեծ մրցակցությունը։ Այս առումով խաղից դուրս չէ նաև Կահիրեն, որն Անկարային ուղերձ հղեց Մյունխենի համաժողովում։ Ուզում եմ ասել` նման արծարծումների աստիճանաչափի ելևէջներն ընթանում են համաքայլ արաբական երկրներ-Անկարա հարաբերություններին»,- նշեց  Շահան Գանտահարյանը։                 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica