close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սառցե սիրտը 2». օսկարակիր մուլտֆիմը շարունակություն կունենա

Խճանկար

18 Փետրվարի 2019, 16:36
 «Սառցե սիրտը 2». օսկարակիր մուլտֆիմը շարունակություն կունենա

«Օսկար»-ի մրցանակակիր ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Սառցե սիրտը», շարունակություն կունենա։ Հեղինակավոր Disney ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որոնց դիտումների քանակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում հասել է 30 միլիոնի: Այս մասին տեղեկանում ենք Walt Disney Animation Studios-ի յութուբյան պաշտոնական էջից:

2013 թվականին, երբ տեղի ունեցավ մուլտֆիլմի առաջին մասին պրեմիերան, ամբողջ աշխարհը հիացած էր արքայադուստրեր Էլիզայի  և Աննայի հրաշալի պատմությամբ: Ֆիլմի գրանցած հսկայական հաջողությունն է ստիպել հեղինակներին` նկարահանել դրա երկրորդ մասը:

Ըստ անոնսի՝ երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է ուսումնասիրել իր գերկարողությունները։ Նա փորձում է գրավել հսկայական ալիքները՝ դրանք վերածելով սառույցի: Միևնույն ժամանակ, բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորր է, Էլզան փոքրիկ քրոջ՝ Աննայի հետ զբաղված է բարեկարգությամբ և միջազգային քաղաքականությամբ։ Ընտանեկան անվրդով կյանքն ավարտվում է, երբ աղջիկները բախվում են նոր խոչընդոտների. նրանք իմանում են ծնողների մահվան դաժան մանրամասները և Էլզայի արտասովոր ընդունակության գաղտնիքը։ 

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ․ նոյեմբերի 19-ին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica