close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանում կատարված ահաբեկչության կազմակերպիչներից երեքը ձերբակալվել են

Տարածաշրջան

18 Փետրվարի 2019, 15:55
 Իրանում կատարված ահաբեկչության կազմակերպիչներից երեքը ձերբակալվել են

Օրերս Սիստան եւ Բալուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպիչներից երեքը ձերբակալվել են. տեղեկացնում է alikonline.ir-ը` Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժնին հղումով:

Հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ օպերատիվ տվյալների հիման վրա ռազմաբազայի հակահետախուզության ուժերն անցյալ գիշեր Սարավան և Խաշ քաղաքներում ահաբեկիչների մի քանի թաքստոց են հայտնաբերել ու ոչնչացրել: Գործողության ընթացքում ձերբակալվել է երեք ահաբեկիչ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել օրերս Սիստան եւ Բալուջիստան նահանգում իրագործված ահաբեկչական գործողության ծրագրման և կազմակերպման գործում:

Ահաբեկիչների թաքստոցներում հայտնաբերվել  է մեծ քանակութեամբ զենք-զինամթերք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica