close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անվճար ծառայություններ աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց համար. աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Իրավունք

18 Փետրվարի 2019, 15:02
  Անվճար ծառայություններ աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց համար. աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ:  

Գրասենյակը գործում է 2018 թվականից: Այն իրազեկում է աշխատանքային հիմնական իրավունքների մասին,  աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցեր է պատրաստում,  աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն է մատուցում` աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), ինչպես նաև Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում է իրականացնում: 

Yerkir.am-ին գրասենյակից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ իրենց դիմել է 200-ից ավելի քաղաքացի: Գործերից շատերը դեռ ընթացքի փուլում են: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանում 1 հաղթած գործ ունեն աշխատանքային վեճի խնդրով:

Գրասենյակ հիմնականում դիմում են աշխատավարձի բռնագանձման, վերջնահաշվարկի և արձակուրդային վճարների խնդիրներով: Սոցիալական ոլորտում այն զբաղվում է կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկման կամ կենսաթոշակի պահումների հարցերով:

Օրերս գրասենյակը Yerevan City սուպերմարկետների ցանցի նախկին աշխատակիցներից մեկի աշխատավարձի և արձակուրդայինի հետ կապված խնդրի առնչությամբ հասել է մեծ հաջողության: Yerkir.am գրասենյակից տեղեկացավ, որ այդ գործով դատական փուլ հասնելու կարիք չի եղել: «Մեր և սուպերմարկետների ցանցի փաստաբանների միջև բանակցություններից հետո առևտրի կենտրոնը համաձայնեց տրամադրել մեր վստահորդի թե’ աշխատավարձը, թե’ արձակուրդայինը»,- հայտնեցին մեզ:

ԱԻՊԳ-ն խորհրդատվություն է տրամադրում և’ հեռախոսազանգերի, և’ այցերի միջոցով: Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք զանգահարել գրասենյակ` 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով, կամ պարզապես այցելել Շենգավիթ, Մանանդյան 20:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica