close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնյակագործությունը հարվածի տակ է

Տնտեսական

16 Փետրվարի 2019, 16:20
 Կոնյակագործությունը հարվածի տակ է

Փետրվարի 6-ին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպումը կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ էր: Այս քննարկումը բավական հրատապ էր նրանց համար: Թեման այն խնդիրներն ու խոչընդոտներն էին, որոնք ստեղծվել էին օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում: Գինու, խաղողի և կոնյակի ոլորտը Հայաստանում արտադրական մեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից է, իսկ կոնյակն ու գինին արտահանվող հիմնական ապրանքների շարքում են: Սակայն արտադրող և արտահանող ընկերություններն արդեն զգում են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի բացասական ազդեցությունները՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում դիրքերի թուլացում և կորուստներ: Խոսքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենսդրական փոփոխության մասին է, որն ընդունվել է 2018 թվականի հունիսի 13-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից:

Քննարկման արդյունքում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն և ոլորտի ներկայացուցիչները կազմել և ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելուՀՀվարչապետ Ն. Փաշինյանին և ԱԺ  նախագահ Ա. Միրզոյանին: 

 Դիմում 1

ԱԺ-ի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-359-Ն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք, պարունակում է հետևյալ ռիսկերը՝
 
1. Թանկացնում է տեղական արտադրության սպիրտը՝ դոլարային արտարժույթով մոտ 21 ցենտով: Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի հայաստանյան արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, և այնտեղ արդեն կան հաստատված գներ, որոնցով իրենք գնում են, մեկ լիտրի հաշվով այդ 21 ցենտը բավական թանկ է:
 
 
2. Կան ընկերություններ, որոնք սպիրտի պաշարներ չունեն և գնում են ուրիշից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացնում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ցենտ ավելացնում, և արդեն ստացվում է 42 ցենտ: Արդյունքում համարյա կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ՝ մեր մրցակից երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած, որոնք նույնպես իրենց սպիրտը վաճառում են Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում մենք կորցնում ենք արտահանման շուկան, իսկ, օրինակ, Ադրբեջանը շահում է:
 
 
3. Ակնհայտ է, որ այս տուրքի պատճառով արտադրող և արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա. խաղող մթերող ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում:
 
4. Այս փոփոխության հեղինակները հավանաբար մտածել են, որ սույն փոփոխությամբ որոշակի չափով պետբյուջեն կարող է ավելանալ, սակայն հաշվի չեն առել, որ կկրճատվեն խաղողի մշակման, սպիրտի արտադրման և արտահանման ծավալները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի ուրիշ հարկերի գծով պետական մուտքերի իջեցմանը:
 
 
Այսպիսով՝
 
 
Օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:
 
 
Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի:
 
Նկատենք նաև, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս գործելաոճը:
 

Օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:

Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի:

Նկատենք նաև, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս  գործելաոճը:

Հետևաբար՝

Առաջարկում ենք վերանայել և շրջանառությունից հանել սույն թվականի հունվարից գործող այս Օրենքը:

Պատրաստակամություն ենք հայտնում Ազգային ժողովի և կառավարության հետ համատեղ քննարկել ցանկացած վիճահարույց հարց՝ խնդրո առնչությամբ:

 Դիմում 2

Խնդրի նկարագրություն

Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ: Կան նաև նորաստեղծ կամ փոքր ընկերություններ, որոնք կարող են դրանք գնել և արտահանել: Գնելու պահին նրանք, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանել՝ որոշակի ժամանակ անց հետ ստանալով վճարված հարկերը կամ դրանց մի մասը:

Բայց այս տարվանից, օրինակ, վիսկիի ակցիզային հարկը շատ է բարձրացել: Եթե վիսկիի 1 լիտրի արժեքը մեծածախ առևտրի դեպքում մոտավորապես 2 դոլար է կազմում, դրա ակցիզային հարկը 4560 դրամ է դարձել: Փաստորեն, արտադրողն իր արտադրանքի արժեքի 5-ապատիկը  պետք է  վճարի պետությանը, գումարած ավելացված արժեքի հարկը, նոր միայն կարողանա արտահանել, որից հետո որոշ ժամանակ անց հետ ստանա վճարած հարկերը կամ դրանց մի մասը: Սակայն այսօր, բացի խոշոր արտադրողներից ու արտահանողներից, ոչ ոք ի վիճակի չէ նման մեծ ծախսեր ենթադրող պասսիվ ներդրումների, քանի որ վճարված հարկերի ետ վերադարձը ժամանակ է պահանջում, իսկ ժամանակը, մեծ գումարների հետ կապված, ֆինանսական վակուում է առաջացնում:

Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր: Այսինքն՝ ընդունենք մեկը սպիրտ արտադրող է, մյուսը՝ արտահանող: Արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել՝ առանց ընկերություն ստեղծելու: Սա հնարավորություն էր տալիս միավորելու երկու տնտեսվարողների գործունեությունը՝ պայմանագրային հիմունքներով: Այսօրինակ գործարքի արդյունքում ստացվում էր, որառանց գնում կատարելու՝արտահանողը, արտահանման գումարները ստանալուն պես, ակտով վճարում էր սպիրտի ինքնարժեքը, գումարած շահույթը: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս այլևս նման պայմանագրային գործարք տնտեսվարողների միջև: Այսինքն՝ այն արտահանողը, որը լիցենզիա չունի, չի կարող արտահանել:

Այս Օրենքի տրամաբանությունից դատելով՝ արտահանող կարող է լինել միայն մեծ ձեռնարկությունը, իսկ փոքրերը չեն կարող զարգանալ, առանց հարկեր վճարելու ու մեծ գլխացավանքների ապրանք ձեռք բերել ու արտահանել:

Առաջարկություններ

Մշակել և ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց հարկ վճարելու՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, տուրքեր՝ հատուկ պայմանագրերի միջոցով, որոնք նախօրոք կգրանցվեն Հարկային տեսչությունում:

Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կոմերցիոն ընկերությանը տալիս է որոշակի քանակությամբ ապրանք, որը պետք է արտահանվի: Մյուս կողմն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է այդքանը արտահանել: Առանց հարկերի արտահանման նպատակով ապրանքը կտրվի երկրորդ կողմին: Երկրորդ կողմը կարտահանի, սակայն կվճարի միայն ապրանքի արժեքի համար: Եթե կառաջանա մնացորդ, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած կամ հարկեր չմուծած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:

Ստեղծել հատուկ պայմանագիր, որը կնվազեցնի հարկային խարդախությունների ռիսկերը և թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ ձևով ներքին շուկայում ձեռք բերել ապրանքներ՝ արտահանման նպատակով:

 Եզրակացություն

Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրկի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ, որպեսզի արտահանումը լինի առանց լրացուցիչ գումարներ վճարելու, ապա այն լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար: Այսօր եթե ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի խնդիր կա ալկոհոլի շուկայում, ապաչի բացառվում, որ վաղը այլ արտադրանքների համարէլ ԱԱՀ-ն կավելանա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica