close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուսով եմ` մշակութային քաղաքականության որոշման հարցում ինքնուրույն կլինենք. Նազենի Ղարիբյան

Մշակույթ

16 Փետրվարի 2019, 12:33
 Հուսով եմ` մշակութային քաղաքականության որոշման հարցում ինքնուրույն կլինենք. Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս հստակություն չկա` երբ և ինչպես է նախարարությունը միավորվելու կրթության, գիտության ու սպորտի նախարարություններին: Նշեց, թե վարչապետի ելույթից այնպես է հասկացել, որ առայժմ պետք է մեխանիկական միավորում անել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին իրենց գործունեությունը շարունակելու են այնպես, ինչպես կա:

«Մենք շարունակում ենք գործունեությունը: Կմիավորվի նախարարությունն, ու ընթացքում կհասկանանք, ինչպես կլինի հետագան: Օպտիմալացում` չի նշանակում դնել ու կրճատել, լատինական արմատ ունեցող այդ բառը նշանակում է լավացնել: Մենք պետք է հասկանանք` այն բոլոր բաժինները, վարչությունները, որ կրկնող գործառույթ ունեն, ինչպե՞ս են միավորվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս են աշխատում այս պահին, նախարարի պաշտոնակատարը վստահ պատասխանեց`ամբողջ  թափով: «Արագացրել ենք աշխատելու ռիթմը, որովհետև բազում խնդիրներ կան, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը նախարարության և ամեն մի աշխատակից կփաստի»,- տեղեկացրեց նա:

Մեր մյուս հարցին, թե նախարարության «օժիտի» հարցը վերջապես կարողացե՞լ են լուծել, Ղարիբյանը բացասական պատասխան տվեց` ասելով, թե «դեռ նշանադրության փուլում են»:

Հետաքրքրվեցինք նաև` մտավախություն չունի՞, որ մշակույթի նախարարությունն ուղիղ կապ չի ունենալու կառավարության ու վարչապետի հետ, հետևաբար` հրատապ խնդիրները կարող են երկրորդ պլան մղվել ու համապատասխան արձագանք չստանալ գործադիրի կողմից: «Չեմ կարծում: Ինձ թվում է, որ եթե այդպիսի խնդիր ծագի, մեզանից ցանկացած մեկը` և՛ սպորտի, և՛ մշակույթի փոխնախարարը, կարող են անմիջականորեն դիմել կառավարությանը: Կարծում եմ` մեզ ոչ ոք չի արգելի հրատապության դեպքում ներկայանալ վարչապետին: Թե ի՞նչ կլինի հետագայում, չեմ կարող կանխատեսումներ անել, քանի դեռ չեմ մտել փորձառության շրջան»,- պատասխանեց Ղարիբյանը:

Նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ժառագնել են հսկայական մեծ խնդիրներով կառույց:  Ըստ նրա` հանգույցներ կան,  որոնք ժանգոտ են, չեն աշխատում, սակայն լիահույս է, որ այդ ժանգոտած հանգույցները կմաքրվեն շնորհիվ միավորման և ավելի  մեծ թափով կաշխատեն, չաշխատեն էլ միշտ հետադարձ ճանապարհը կա: «Այնպես չէ, որ հստակ է դրվել, թե` այսուհետ դուք (նկատի ունի մշակույթի նախարարությունը- խմբ.) գոյություն չեք ունենա: Սա պարզապես ճանապարհ է` ավելի ճկուն, ավելի հավաքված աշխատելու: Եվ ես հուսով եմ, որ մենք կունենաք մեզ հասանելիք ինքնուրույնությունը` որպես մշակութային քաղաքականություն որոշող, իրականացնող»,- նշեց Նազենի Ղարիբյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե կրթության, գիտության և մշակույթի ապագա նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է մեծացնել ստեղծագործական միությունների դերը, ինչպիսի՞ն է իր մոտեցումը, մշակույթի ոլորտի պատասխանատուն արձագանքեց. «Այնպես, ինչպես դրանք գործում են, ես կողմ չեմ: Դրանք խորհրդային շրջանի մնացուկներ են, որ մշտապես ասում են` դուք մեզ պետք է փող տաք, արվեստանոց տաք, մեզ տիրություն անեք, պատվեր պիտի տաք: Օրինակ` նկարիչների միության պարագայում միության նախագահը փոխվել է, ու հուսով ենք`միության բովանդակությունն էլ կփոխվի: Մենք ուզում ենք ազատականացնել մշակույթի դաշտը: Ուզում ենք այդ պետական սպառված հիմնարկների ծանրությունը փոխել նաև օրենսդրական դաշտում: Ավելի կասեմ` ամեն մեկում ոչ թե մեկ միություն պետք է լինի, ինչպես խորհրդային տարիներին էր, այլ` մի քանի, որ դրանք մրցակցային լինեն ու տարբեր` ոճական, գաղափարական, փիլիսոփայական ու կոնցեպտուալ առումներով»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica