close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են. Независимая газета

Արցախ

15 Փետրվարի 2019, 15:51
 Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են. Независимая газета

Ռուսական Независимая газета պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունը,  ժամանակագրությունը:

Հոդվածի հեղինակը`  Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը,  նշում է, որ, պատմական տեսանկյունից, ԼՂ հակամարտությունում անմեղներին և մեղավորներին որոնելն անիմաստ է, սակայն ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: «Ամեն դեպքում` նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին: Իսկ Ադրբեջանն, իր համար ճանաչելով այդ իրավունքը, ամբողջովին մերժեց Ղարաբաղին այդ հարցում»,- գրում է հեղինակը:

Նա մանրամասն բնութագրում է  հակամարտության ընթացքը, ռազմական  գործողությունները և եզրափակում խոսքը հետևյալ տողերով. «Երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս ոչ ոքի կողմից չի ճանաչվել, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված է Հայաստանին: Ստեղծված ստատուս քվոն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանակորեն անընդունելի է ադրբեջանցիների համար, որոնք նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն են  ավելացնում: Այն, որ վաղ, թե ուշ հանուն Ղարաբաղի պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ, իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica