close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձուլարանի աշխատանքին խոչընդոտող որևէ պատճառ չկա. Արեն Մկրտչյան

Քաղաքական

13 Փետրվարի 2019, 17:44
 Ձուլարանի աշխատանքին խոչընդոտող որևէ պատճառ չկա. Արեն Մկրտչյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պետք է անեն գործադիր ու օրենսդիր մարմիններն ալավերդցիների հարցերին պատասխանելու ու Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք դիմում էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով լուծումներ գտնել ձուլարանի վերագործարկման համար, փակել էին Երևան-Թբիլիսի երկաթուղին ու բողոքի ցույց էին անում: Նշենք նաև, որ ցուցարարների բողոքը լսելու էին եկել Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մկրտչյանը նախ ասաց, որ հարցի հասցեատերը  պղնձաձուլական գործարանի տնօրինությունն է, ու նրանք պետք է ներկայացնեն` ինչն է խոչընդոտում ձուլարանի աշխատանքին, ապա հավելեց. «Ես հստակ որևէ պատճառ չեմ տեսնում, որը կխոչընդոտի ձուլարանի աշխատանքին: Բնականաբար, հասկանում եմ, որ սոցիալական լուրջ հարց է լուծում ձուլարանը քաղաքում, բայց ձուլարանի տնօրինությունը պետք է ներկայացնի այն պատճառները, որոնք խոչընդոտում են ձուլարանի բնականոն աշխատանքին: Այս պահին ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում: Եթե կան այդպիսիք, թող դնեն քննարկման, քննարկենք, որոշենք»:

Տեղեկացնենք, որ այս պահին  բողոքի ցույցը շարունակվում է, շարունակում է փակ մնալ Երևան-Թբիլիսի երկաթուղին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica