close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի. ՀՅԴ գործիչներ

Քաղաքական

13 Փետրվարի 2019, 18:04
 Արայիկ Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի. ՀՅԴ գործիչներ

Հայ-թուրքական արձանագրություններն Արցախի կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու համար ուղիղ ճանապարհ էին, դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի օրոք Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ավելի ուշ հասան ոչ միայն  դրա չեղարկմանը, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ընդունված Համահայկական հռչակագրում ամրագրվեցին ՀՅԴ-ի պատկերացումները ազգային և պետական խնդիրների վերաբերյալ: 

«Եթե նախկին կառավարությունների ժամանակ վեճերը եղել են կաբինետներում, ապա հիմա՝ որպես արտախորհրդարանական ուժ, նույնը շարունակելու ենք դրսում»,- շեշտեց նա՝ պատասխանելով Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին:

Անդրադառնալով  կրթության ոլորտին՝  Մինասյանը հիշեցրեց. «Առաջին անգամ «Կրթության մասին» օրենքն ընդունվել է 1999-ին` ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ, երբ նա ԿԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Այնուհետև կրթության ոլորտում էլեկտրոնային համակարգ ներդրվեց, չինական դպրոց բացվեց, վերանայվեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, թույլ չտրվեց, որ մասսայական կրճատումներ լինեն»:

Ըստ նրա՝ թեև Լևոն Մկրտչյանը 4 անգամ նախարար է նշանակվել, բայց երբևէ լիարժեքորեն ժամկետի կեսն անգամ չի եղել այդ պաշտոնում: Այս համատեքստում դաշնակցական գործիչն անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իրենց հասցեին հնչեցրած որակումներին և նրան հրապարակային բանավեճի հրավիրեց:

«Արայիկ Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի, մեր մասնագիտական հանձնախմբերը կան, թող գա հրապարակային բանավեճի, տեսնենք` ինքն ի՞նչ է արել, ինչո՞ւմ է մեզ մեղադրում,  մենք ինչ ենք արել, մեր արածներն ինչպես ենք ներկայացնում: Սա թող պարոն Հարությունյանն ընդունի որպես  հրապարակային բանավեճի հրապարակային առաջարկ»,- շեշտեց Մինասյանը՝ ընդգծելով, որ Դաշնակցության քննադատությունը ցավոտ է, բայց ոչ` չար: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով` ընդհանուր տպավորություն կա, թե կառավարության որոշ ներկայացուցիչներ, որոնք մինչ այդ խոսքի, մամուլի ազատության ջատագովներ էին, իշխանության գալով, ցանկացած քննադատության պատասխանում են բուռն ու ջղաձգումներով:

«Երբ քննադատում են նախորդներին, պետք է նախ հասկանան` իրե՞նք ինչ են արել: Երբ ասում են` ոլորտը քարուքանդ եղած է, պետք է հասկանան` իրենք քարը քարի վրա դրե՞լ են, թե՞ ոչ: Կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչները պետք է ականջալուր լինեն հնչող քննադատություններին և չարձագանքեն` բա նախկինում, բա էն ժամանակ... Եթե նախկինում ամեն ինչ լավ եղած լիներ, իրենք իշխանության չէին գա»,- ասաց նա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica