close
Եղանակը Երևանում
15 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի նորաստեղծ հանձնախմբերը` յուրօրինակ այլընտրանքային կառավարություն. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Հասարակություն

13 Փետրվարի 2019, 15:50
 ՀՅԴ-ի նորաստեղծ հանձնախմբերը` յուրօրինակ այլընտրանքային կառավարություն. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Նկատի ունենալով կառավարության կառուցվածքն ու Ազգային ժողովի հանձնաժողովների գործունեության ուղղությունները` ՀՅԴ-ն կյանքի է կոչել այլընտրանքային նախագծերի և մոտեցումների մշակումներով զբաղվող հանձնախմբեր: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ դրանք, ըստ էության, պետք է դառնան յուրօրինակ այլընտրանքային կառավարություն:

Ներկայումս ձևավորվել է 11 հանձնախումբ: Դրանք են`

  1. Էկոնոմիկա, ներդրումներ, հարկային քաղաքականություն և հանրային ֆինանսներ
  2. Կրթություն, գիտություն
  3. Արտաքին քաղաքականություն, Սփյուռք և հայրենադարձություն
  4. Սոցիալական հարցեր
  5. Գյուղատնտեսական, բնական պաշարներ
  6. Ազգային անվտանգություն, պաշտպանություն, Արցախ
  7. Արդարադատություն, մարդու իրավունքներ և Սահմանադրություն
  8. Մշակույթ, երիտասարդություն և սպորտ
  9. Տարածքային կառավարում, ենթակառուցվածքներ և տեղական ինքնակառավարում
  10. Առողջապահություն
  11. Շրջակա միջավայր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` հանձնախմբերի ստեղծման նպատակը  կառավարության ծրագրի ուսումնասիրությունն է, դրանից  բխող առաջարկություններ անելն ու, առհասարակ, կառավարության գործողություններն ուշադրության կենտրոնում պահելը:

«Մեր առաջարկությունները և ուսումնասիրությունները  մինչև շաբաթվա վերջը կհրապարակվեն: Մենք համարում ենք, որ կառավարության գործողությունների ծրագիրը պիտի մի շարք չափորոշիչների և պահանջների համապատասխանի: Պետք է լինի օրենք` այդ չափորոշիչները սահմանելու համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica