close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Իրավունք

11 Փետրվարի 2019, 20:20
 Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին:Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից անցկացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ: Այսպես, «Հայփոստ» փոխանակման և տեսակավորման կենտրոնում վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ծանուցում՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica