close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես երկրի անունը չի կարելի փոխել, չի կարելի նաեւ դրա խորհրդանիշերը փոփոխության ենթարկել

Թեմա

1 Փետրվարի 2019, 17:59
 Ինչպես երկրի անունը չի կարելի փոխել, չի կարելի նաեւ դրա խորհրդանիշերը փոփոխության ենթարկել

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխություն: Առաջարկվում է Խորհրդային Հայաստանի օրհներգը դարձնել Հայաստանի Հանրապետության հիմն:

Հարցի շուրջ Yerkir.am-ի զրուցեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

«Կարծում եմ` ՀՀ օրհներգը երաժշտագիտական եւ գրականագիտական քննարկումներով փոխելը պետական մտածողություն չէ։ Այստեղ անշրջանցելի է հետեւյալ տրամաբանությունը՝ երրորդ հանրապետության բոլոր իշխանությունները համարել են, որ ներկայիս Հայաստանը ժառանգորդն է Հայաստանի Առաջին Հանրապետության. Իսկ ժառանգորդության վավերական խորհրդանիշերն են դրոշը, օրհներգն ու զինանշանը։ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների ընթացքում ամենաբարձր մակարդակներով հերթական անգամ հնչեցին եւ հիմնավորվեցին ժառանգորդ լինելու հանգամանքները,- ասաց նա:

Ըստ Գանտահարյանի` անգամ առաջին նախագահը, որը գաղափարախոսական առումով տրամագծորեն հակադիր դիրք ուներ Առաջին Հանրապետության հիմնադիր կուսակցության նկատմամբ, դրսեւորեց պետական մտածողություն՝ անկախ Հայաստանի ժառանգորդի կարգավիճակի վավերացման համար  վերականգնել Առաջին Հանրապետության խորհրդանիշերը։

«Երեք խորհրդանիշն էլ սերտորեն կապված են մեր երկրի անվան՝ Հայաստանի Հանրապետության հետ։ Ինչպես երկրի անունը չի կարելի փոխել, չի կարելի նաեւ դրա խորհրդանիշերը փոփոխության ենթարկել»,- կարծիք հայտնեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica