close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մի բուռ Համշեն». Թուրքիայի համշենահայերը նոր միջոցառման են նախապատրաստվում

Տարածաշրջան

30 Հունվարի 2019, 19:41
 «Մի բուռ Համշեն». Թուրքիայի համշենահայերը նոր միջոցառման են նախապատրաստվում

Թուրքիայի համշենահայերի կողմից 2011 թ. Ստամբուլում  հիմնված ՀԱՏԻԿ միությունը նախապատրաստվում է նոր միջոցառման: Միջոցառումը կրելու է «Մի բուռ Համշեն» խորագիրը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` միջոցառման շրջանակներում դասախոսությամբ հանդես է գալու գիտնական ու գրող Իբրահիմ Քարաջան, ով ներկայացնելու է Համշենին և համշենահայությանը նվիրված իր նոր գիրքը, որը տպագրվելու է շուտով և մեծ տպաքանակով:

Միջոցառումը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 1-ին, ժամը 19:30-ին, ՀԱՏԻԿ միությունում:

Հիշեցնենք, որ ՀԱՏԻԿ միության համահիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը 2011 թ.  Akunq.net-ին տված հարցազրույցում նշել էր, որ սույն միության նպատակն է թույլ չտալ, որ հայոց լեզվի Համշենի բարբառն ու մշակույթը կամաց-կամաց անհետանան` գլոբալիզացիայի և ուրբանիզացիայի հետևանքով:

Մելինե Անումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica