close
Եղանակը Երևանում
15 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ այդ պարգևավճարը բաժանենք ամիսների, ամսական ստացվում է 50 հազար դրամ, մեծ պրոբլե՞մ է. Փաշինյանը` մարզպետերի պարգևավճարների մասին

Հասարակություն

23 Հունվարի 2019, 16:51
 Երբ այդ պարգևավճարը բաժանենք ամիսների, ամսական ստացվում է 50 հազար դրամ, մեծ պրոբլե՞մ է. Փաշինյանը` մարզպետերի պարգևավճարների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լայնորեն քննարկվող պարգևավճարների թեմայի հետ կապված թյուրըմբռնում կա: Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

«Պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար, և մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը, արդեն իսկ եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման աշխատողները կամ նրանց առնվազն մի մասը ստացել են պարգևավճարներ: «Ուզում եմ արձանագրել հետևյալը` պետական կառավարման գրեթե բոլոր մարմիններին սա վերաբերում է: Զավեշտալի է այն, թե ինչպես են Ազգային ժողովի պատգամավորները քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճար են ստացել կամ նշանակել: Պատգամավորները  չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ մարմինների աշխատողներ, ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը վերջին շատ երկար տարիների ավանդույթ է: Այսինքն` այդ պատգամավորները չեն ասել` վայ, գիտե՞ք ինչ, մենք լուծարված պառլամենտի պատգամավորներ ենք, մեզ մի' տվեք այդ պարգևավճարը, նրանք հաճույքով դա ստացել են և հիմա էլ ասուլիսներ են հրավիրում և ասում` ո՞նց կարելի է: Ուզում եմ ասել` լինելով ԱԺ պատգամավորէ այդ 13-րդ աշխատավարձը ես էլ եմ միշտ ստացել: Պետական կառավարման ապարատում այդպես շարունակվել է ավանդույթը, և ստանձնելով վարչապետի պաշտոնը` ասել եմ, որ վատացնող որևէ քայլ չձեռնարկեք` մինչև այս աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ խոսվում է, թե պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավելու խնդիր կա: «Մարդիկ կան, որոնք որոշակի որակավորում ունեն, մենք նրանց ընդհուպ հրավիրում ենք` նախարար աշխատելու, նրանք ասում են՝ կներեք, մենք այսօր 5-6 մլն դրամի աշխատավարձ ենք ստանում, չենք կարող 600 հազար դրամով գալ, նախարար դառնալ, եթե մեզ կտաք գոնե մեր աշխատավարձի հետ համադրելի աշխատավարձ, կգանք, կաշխատենք, եթե` ոչ, մենք հետաքրքրված չենք դրանով»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` այսօր շատերը հայտարարում են, որ  կառավարության կադրային քաղաքականությունը վատն է: «Ես չեմ կարծում, որ մենք վատագույն կադրերին ենք ընտրում, բայց ես կարող եմ ուղիղ ասել դեպքեր, որ մարդուն հրավիրել եմ` նախարար աշխատելու, ասել են՝ հանկարծ չմտածեք, թե չենք ուզում մեր երկրին ծառայություն մատուցել, բայց ասում են` 5 մլն դրամ աշխատավարձով աշխատանքի եմ ընդունվել, վարկեր եմ վերցրել, ֆինանսական պարտավորություններ եմ ստանձնել, եթե դրանից հրաժարվեմ, կմնամ վարկերի տակ և չեմ կարող իմ պարտավորությունները փակել»,- հայտնեց վարչապետը:

Կրկին անդրադառնալով պարգևավճարներին` վարչապետը նշեց, որ երբ այդ աշխատավարձը (մարզպետերի պարգևավճարը /խմբ./) բաժանում ենք ամիսների, տարվա կտրվածքով  ամսական ստացվում է 50 հազար դրամի հավելում աշխատավարձին: «Այդքան մեծ պրոբլե՞մ է: Եկեք, եթե որոշում ենք պետական կառավարման աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, չտանք, բայց այդպես չի լինում, ժողովո'ւրդ ջան: Ասել` մարզպետն ինքն իրեն աշխատավարձ է տվել, բա ինքն է այդ սուբյեկտը, ո՞վ պետք է տա»,- ասաց նա:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica