close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել են թվային նախագծերը

Տնտեսական

18 Հունվարի 2019, 20:58
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել են թվային նախագծերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի ասուլիսով ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները:

Ասուլիսի մեկնարկին Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵՏՀ խորհրդում նախագահում է Հայաստանը՝ ընդգծելով, որ նիստի սկզբում շնորհավորել են ԵՏՀ խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանին՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու, ինչպես նաև այս տարվա ընթացքում ԵՏՀ խորհրդում նախագահելու  կապակցությամբ:

«Օրակարգը շատ հագեցած էր, շատ հարցեր էին հավաքվել, որոնք պետք է քննարկվեին: Առաջին հարցը, որ քննարկել ենք, Ռուսաստանի նախաձեռնությունն էր հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ, որոնք առաջ է քաշել Ռուսաստանը: Շատ հետաքրքիր քննարկում է եղել, թե ինչ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվեն այդ նախագծերը:  Մենք պայմանավորվել ենք, որ մյուս երկրները ևս կմշակեն իրենց նախաձեռնությունները, ներկայացնել իրենց առաջարկները այնպես, ինչպես դա արել է Ռուսաստանը: Հանձնաժողովին հանձնարարել ենք մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն նախագծեր իրականացնել, առաջարկել ներկայացվող ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ, ինչպես նաև դիտարկել այն ծրագրերը, որոնք մենք քննարկում ենք Եվրասիական թվային օրակարգի շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ նիստի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերվել են թվային օրակարգի նախագծերին: «Մենք քննարկել ենք մեր ղազախ գործընկերների նախաձեռնությունը՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի ձևավորման վերաբերյալ: Աշխատանքի էլեկտրոնային բորսան թույլ կտա մի կողմից գործատուներին, մյուս կողմից անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այդ հարթակում գտնել համապատասխան աշխատատեղեր, ինչպես նաև այդ աշխատանքային հարթակում իրականացվելու են նաև գործարքներ: Սա նշանակում է, որ այդ թվային հարթակը պետք է ստեղծի իրավաբանական մեխանիզմներ, թե ինչպես են իրականացվելու էլեկտրոնային գործարքները գործատուների և աշխատանք ստացողների միջև: Սա բավականին հեռանկարային նախագիծ է, որն արժանացել է Եվրասիական տնտեսական խորհրդի անդամների հավանությանը»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել է ևս երկու թվային նախագիծ, որոնց իրականացումը հնարավորություն կտա առաջ մղել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը: «Մասնավորապես, մենք  պայմանավորվել ենք, որ առաջին երկու-երեք պիլոտային ծրագրերը կմեկնարկեն: Այդ պիլոտային ծրագրերի հիման վրա մենք պետք է ավելւ հստակ նկարագրենք բիզնեսի աշխատանքն այդ նախագծերի հետ, ինստիտուցիոնալիզացնել  թվային օրակարգի մյուս նախաձեռնությունները»,- ասել է Սարգսյանը:

 ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Սարգսյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից հանձնարարություն ունեն շարունակել քննարկումները գազի տրանզիտի գները որոշելու ուղղությամբ: «Այստեղ մենք լսել ենք կողմերի դիրքորոշումները, թե ինչպես այս հարցը զեկուցել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica