close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի Հանրապետության մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը

Հարթակ

18 Հունվարի 2019, 09:40
 Հայաստանի Հանրապետության մասին խոսելու անթույլատրելի բառապաշարը

Հասարակական գործիչների և կազմակերպությունների մի խումբ՝ Բաց հասարակության հիմնադրամների / Ջորջ Սորոս/ աջակցությամբ և հովանավորությամբ, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վերականգնման հայեցակարգ» վերտառությամբ մի նախագիծ։ Այո, այո՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ․․․ես էլ սկզբում չէի հավատում աչքերիս։
Ու, թեև հեղինակներն արձանագրել են, որ ներկայացնում են ՀՀ մարտահրավերների լուծման իրենց սեփական ընկալումները, սա չի կաշկանդել, որ այդ ընկալումները վերնագրվի ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի Հանրապետության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ հայեցակարգ։ Դժվար թե հեղինակները չհասկանան ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ բայի իմաստը։ 

Փառք Աստծո, Հայաստանը տարերային, բանակլիմայական աղետի չի ենթարկվել։

Փառք Աստծո, մեր սահմանները ամուր են, խաղաղությունն ապահովված. մենք Ստալինգրադի կամ արևելյան Բեռլինի ճակատագիրը չենք կիսել։ 

Մնում է միամիտի զարմանքով հարց տալ և տարակուսել՝ ուրեմն այդ ո՞ր Հայաստանն եք վերականգնում՝ Առաջին Հանրապետությու՞նը, Խորհրդայինը թե՞ Անկախը։ Իրականում այս հարցն էլ է հռետորական․ Հայաստանը մեկն է՝ միմյանց ժառանգորդ և իրավահաջորդ։ 

Այո, մարտահրավերտները շատ են, երկիրը բովանդակային ահռելի փոփոխությունների է կարոտ, պետության նոր որակների համար պատասխանատու և հանձնառու ենք բոլորս, բայց այս իրողությունը որևէ մեկին բարոյական իրավունք չի տալիս կասկածի տակ դնել մեր պետականության գոյությունը ու նրա կենսագործունեությունը։ 

Անցյալի կամ ներկայի և ոչ մի մարտահրավեր (լինեն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի կառավարման շրջաններն իրենց վերելքներով ու վայրէջքներով) ձեզ իրավունք չի տալիս վիրավորել մեր պետականության և այն հազարավոր պարկեշտ քաղաքացիների՝ ուսուցիչների, բժիշկների, արվեստագետների, գիտնականների, մայրերի, բանվորների ու գյուղացիների արժանապատվությունը, ովքեր նվիրումով իրենց գործն են արել, հազարավոր զինվորների արժանապատվությունը, ովքեր կյանքի գնով պաշտպանել են այդ պետության անվտանգությունը։

Սա Հայաստանի, մեր պետականության մասին խոսելու անթուլատրելի բառապաշար է։ Եվ ամենակարևորը՝ անցյալի և ոչ մի մոլեգին մերժում, քաղաքական պատվեր, դեմոնիզացման քարոզչական հնարք, մեզ չի կարող դրդել ջնջել և զրոյացնել թեկուզ և փխրուն, բայց գործող պետական ինստիտուտները, մեր պետության գոյության ընթացքը և ամենաթանկը՝ մեր անկախությունը։ 


Հ․Գ․Կատարված աշխատանքի՝ ընկալումների և առաջարկությունների համար շնորհակալություն։ Վստահ եմ, կլինեն օգտակարները․․․

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

01.17.2019

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica