close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.85
GBP1628.24
EUR1543.25
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր շատ լուրջ մարտահրավերներ կան՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

17 Հունվարի 2019, 16:40
 Այսօր շատ լուրջ մարտահրավերներ կան՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով. Արմեն Ռուստամյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի, քանի որ մեր նորօրյա անկախության պատմությունը և դրան հետևած գործընթացները մեկնարկել են Արցախից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ մանրամասնելով, որ այսօր շատ լուրջ մարտահրավերներ կան՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով:

«Նորից մեր դիտակետը, որից բոլորին պետք է նայենք և լուծումներ գտնենք, Արցախն է: Սա հիմնականում պետք է նկատի ունենալ: Իհարկե, ճիշտ չէր լինի նաև, որ երբևէ Դաշնակցությունը մեր երկրորդ հայկական հանրապետությունում՝ Արցախում, Ընդհանուր ժողով գումարած չլիներ: Սա առաջին անգամն է, երբ իր բարձրագույն ժողովը, պատասխանատու և վճռական պահին կուսակցությունը որոշում է գումարել Արցախում: Սա, իհարկե, նաև պատգամ է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Մեր բոլոր ուժերը ներ ենք դրել՝ ի շահ Հայաստանի և Արցախի միացման ու մեր անվտանգության միասնական համակարգի ձևավորման: Այսօր նորից այդ ընթացքը պետք է կարևորվի, և սա ամենագլխավոր ազդակն է»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաև կուսակցության հետագա գործունեությանը խորհրդարանից դուրս՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք նշել էին, որ կուսակցության հետագա գործունեությունը պայմանավորված չի լինելու Ազգային ժողովում ներկայացված լինելու հանգամանքով:

«Դաշնակցության պատմության մեջ եղել են տարբեր վայրիվերումներ: Պարզապես այս իրավիճակում դրան համապատասխան մենք պետք է շարունակենք վերադասավորվել և գործել: Սակայն նպատակներն ու ռազմավարությունը մնալու են անսասան: Այստեղ խնդիրը գտնվում է մարտավարական դաշտում: Ինչ վերաբերում է ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցչի ընտրության հարցին, ապա նշեմ, որ այն Ընդհանուր ժողովի օրակարգային վերջին հարցն է, և կախված է նրանից, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրելու կուսակցությունը և, դրան համապատասխան, ինչպիսի թիմ է պատկերացնում»,- ավելացրել է Ա. Ռուստամյանը:

ԱԺ նիստը` ուղիղ
19 Ապրիլի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica