close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

Իրավունք

17 Հունվարի 2019, 12:43
 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ 
Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, ծեծի, սուտ մատնության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու ու անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica