close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրիպակ է եղել. Հայկ Կոնջորյանը` Իրանին ավտորիտար բնույթի պետություն անվանելու մասին

Քաղաքական

16 Հունվարի 2019, 16:31
 Վրիպակ է եղել. Հայկ Կոնջորյանը` Իրանին ավտորիտար բնույթի պետություն անվանելու մասին

Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ. լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը շրջապատված է ավտորիտար Ադրբեջանով, Թուրքիայով և ավտորիտար բնույթ ունեցող Իրանով:

Նշենք, որ կարճ ժամանակում Կոնջորյանի այս հայտարարությունը բացասական մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում:

Պատգամավորը նշեց, որ դա իր մասնավոր ձևակերպումն էր: «­­­­­­­­­­­­­­Եթե թույլ տաք` կպարզաբանեմ. այդ պահին հնչեցրած բառերն իմ անձնական ձևակերպումն են և բացարձակապես չեն արտահայտում մեծամասնության ձևակերպումը»,- ասաց նա:

Դիտարկմանը` իսկ եթե նման վրիպակ թույլ տա միջազգային հանդիպումների ժամանակ, Կոնջորյանն արձագանքեց, որ դրա համար պետք է յուրաքանչյուրն իր վրիպակների վրա սովորի: «Ես այն մարդկանցից չեմ, որ ամենատարբեր ձևերով լղոզեի, բայց ես ասում եմ` այդ վրիպակից կարելի է սովորել, և փորձելու եմ ամեն բան անել, որ թե' միջազգային, թե' տեղական հարթակներում նման վրիպակ չլինի»,- նշեց նա և հավելեց, որ ձևակերպումը կարող էր լինել ավելի հաջող:

Yerkir.am-ի ճշտող հարցին` օրինակ, ի՞նչ ձևակերպում, պատգամավորը պատասխանեց. «Պետք է ուրիշ ձևակերպում տայի: Օրինակ` կարող էի ասել` Իրանն ունի յուրահատուկ, աշխարհի ստանդարտ ժողովրդավարություններից, պետություններից տարբերվող քաղաքական համակարգ: Հիմա, օրինակ, եթե ոտքի վրա հարցնում եք, այդպես կասեմ»:

Հարցին էլ` չի՞ կարծում, որ սովորել պետք է ԱԺ պատերից դուրս, պատգամավորը պատասխանեց` ոչ: «Մենք սովորում ենք միշտ, ամենուր, մեր գործունեության ընթացքում որտեղ էլ որ լինենք: Եղել են շատ դեպքեր, երբ նախկին իշխանությունների ժամանակ թույլ են տրվել վրիպակներ, սակայն ամեն կերպ փորձ է արվել լղոզել դրանք»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` դա արդարացում չէ, Կոնջորյանը համաձայնեց. «Այո, արդաարացում չէ, բայց ես կարծում եմ, որ մեր սրենդի քաղաքական գործիչները պետք է տարբերվեն նրանով, որ եթե նույնիսկ թույլ ենք տվել քաղաքական վրիպակներ, միանգամից հասկանանք և աշխատենք դրանք ուղղելու համար»:

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica