close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն ու նրա տարբեր կառույցները հզոր կամուրջ են, որոնք ամուր են պահում հայրենիքի և սփյուռքի միջև կապերը. Բակո Սահակյանի ուղերձը

Քաղաքական

16 Հունվարի 2019, 11:25
 ՀՅԴ-ն ու նրա տարբեր կառույցները հզոր կամուրջ են, որոնք ամուր են պահում հայրենիքի և սփյուռքի միջև կապերը. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը:

Դաշնակցությունը մեր հանրապետությունում պարբերաբար կազմակերպում է համագումարներ, խորհրդակցություններ, հավաքներ: Սակայն, Ընդհանուր ժողով՝ որպես կուսակցության ամենակարևոր քաղաքական միջոցառում, Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, ինչն ինքնին յուրահատուկ խորհուրդ ունի և վկայում է կուսակցության գաղափարախոսության ու գործունեության մեջ Արցախի դերի ու նշանակության մասին:

Դժվար է թերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության վերականգնման, պաշտպանության, կայացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման գործում:  

Դաշնակցությունն ու նրա տարբեր կառույցները հանդիսանում են նաև մի հզոր կամուրջ, որն ամուր է պահում հայրենիքի և սփյուռքի միջև կապերը՝ լինելով  աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման կարևորագույն ինստիտուտներից:

Արցախի պետականության ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, ինչը մենք մշտապես զգում և արժևորում ենք:  

Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, բնական է, ունեն կարևորագույն նշանակություն ձեր կուսակցության համար, և կուզենայի ցանկանալ, որ դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը հուսալի հիմք հանդիսանան հաստատված ծրագրերի և ՀՅԴ հետագա գործունեության իրականացման համար:

Կրկին ողջունում եմ բոլորիդ և մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք»:

No photo description available.

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica