close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել․ հայտարարություն

Իրավունք

12 Հունվարի 2019, 22:50
 Քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել․ հայտարարություն

Փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել։  Այս մարմինն արձանագրում է, որ մեր երկրում զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները պաշտպանված չեն: Նաեւ տեղեկացնում է, որ հունվարի 14-ին փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական եւ անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը: Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսեւորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica