close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյանը՝ ցուցարարներին

Հասարակություն

12 Հունվարի 2019, 16:29
 Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյանը՝ ցուցարարներին

Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի։ Այս մասին այսօր դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Երկուշաբթի օրը տեղի է ունենալու վճիռը, և շատ հավանական է, որ դատախազության հայցը բավարարվի ու Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի», - ասաց նա։

Պատգամավորը ցուցարարներին առաջարկեց ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց. «Ես էլ կմիանամ ձեզ»։

Ցուցարարները առայժմ ճանապարհը չեն բացել։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ցուցարարները ոստիկանության հետ խոսելուց հետո եկել էին համաձայնության, որ ճանապարհները չեն փակվելու:

«Ավտոերթ ենք անելու, քաղաքապետարանին իրազեկել ենք: Հետագա քայլերի մասին հիմա բան չեմ ասի, հետո տեղյակ կպահենք՝ ինչ ենք անելու»,-նշել էր բողոքի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Երեկ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները մինչև ուշ գիշեր էին փակել Երևան-Էջմիածին մայրուղին։ 

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica