close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանին ազատության մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է. բողոքի մասնակից

Հասարակություն

12 Հունվարի 2019, 13:02
 Մանվել Գրիգորյանին ազատության մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է. բողոքի մասնակից

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները  ոստիկանության հետ խոսելուց հետո եկել են համաձայնության և ճանապարհները չեն փակվելու:

«Ավտոերթ ենք անելու, քաղաքապետարանին իրազեկել ենք: Հետագա քայլերի մասին հիմա բան չեմ ասի, հետո տեղյակ կպահենք՝ ինչ ենք անելու»,-նշեց բողոքի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը նախկին ռեժիմից պահպանված մարդ է:

«Էդ մարդուն ամեն րոպե ազատության մեջ թողելը Նիկոլ Փաշինյանի դեմ է: Դա կարող է միտումնավոր արվի նախկին ռեժիմի կողմից, որպեսզի մեր վարչապետի ռեյտինգը փորձեն իջեցնել: Պարոն Փաշինյանը փորձում է բոլորին օրենքով դատել, չի խառնվում արդարադատությանը, քանի որ ասել է՝ ունենալու ենք օրինական երկիր և այդ պայքարի ուղուց հետ չի կանգնում», - ասաց նա:

Նշենք, որ այսօր էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Երեկ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ 

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica