close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան

Քաղաքական

11 Հունվարի 2019, 13:02
 Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունեց լրագրողներին։ Նրանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է գնահատում իր աշխատանքը։ Բաբլոյանը պատասխանեց, որ դժվարանում է գնահատել իր աշխատանքը։ «Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք»,- ասաց նա։

Հարցին՝  կցանկանա՞ր նոր խորհրդարանում աշխատել, պատասխանեց, որ նոր խորհրդարանում չի կարող աշխատել, որովհետև իր թեկնածությունն ի սկզբանե չի դրել, որպեսզի ընտրվի պատգամավոր։ «Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում. ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,- նշեց Բաբլոյանը։

Լրագրողի դիտարկմանը՝  թվում է` տխուր ու հուզված է, նա արձագանքեց. «Ես տխուր չեմ, իսկ հուզմունքը բնական է»։

Բաբլոյանը նշեց, թե հուսով է՝ նոր զարգացումներ պետք է տեղի ունենան։ «Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը ու կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին»,- ասաց նա։

Բաբլոյանն ընդգծեց՝ լրագրողների թվում էլ կան լավ ու վատ աշխատողներ, ինչպես բժիշկների, ուսուցիչների ու բոլոր այլ մասնագետների։ «Ես համարում եմ, որ մենք ձեզ հետ ինչ-որ տեղ կոլեգաներ ենք, ու երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժավրություններ, նրանք շատ անգամներ դիմում են բժիշկներին, որ ստանան օգնություն, իսկ լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնել ու, ընդհակառակը` ալեկոծոթյուն բերել»,- նշեց նա։

Հարցին էլ՝ ի՞նչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին, Բաբլոյանը պատասխանեց. «Նոր ու լավ հնարավորություններ գտնել ու զարգացնել ԱԺ գործունեությունը: Կարծում եմ՝ մենք որոշակի ձեռագիր թողեցինք, 6-րդ գումարման խորհրդարանը ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցումները, որոնք ամրագրել էինք»։

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica