close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները կթույլատրեն բերել Հայաստան. Հակոբ Արշակյան

Տնտեսական

10 Հունվարի 2019, 16:20
 Սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները կթույլատրեն բերել Հայաստան. Հակոբ Արշակյան

Սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները թույլ կտան բերել Հայաստան. կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ E-draft-ում դրված է օրենքի նախագիծ, որը պատուհան է նախատեսում կոնկրետ ամսաթվով գնված` աջ ղեկով ավտոմեքենաների համար, որպեսզի դրանք ներմուծվեն:

«Սակայն որպեսզի  բնակչության շրջանում շփոթություն չառաջանա, ասեմ, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելված է մնում: Օրենքի փոփոխության նախագիծն ընդամենը թույլ է տալիս, որ սահմանին կուտակված մեքենաները ներս գան: Կոչ եմ անում նոր մեքենաներ չգնել, որպեսզի խնդիրներից զերծ մնանք»,- ասաց Արշակյանը:

Նա տեղեկացրեց, որ սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան բերելու թույլտվության օրինագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է: Արշակյանի խոսքով` նախարարությունը ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի հետ սահմանին կուտակված մեքենաները ներս բերելու համաձայնություն ունի, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ չառաջանան:

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica