close
Եղանակը Երևանում
25 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որտե՞ղ են բուծվում այս անհայրենիք «պրոգրեսիվ երիտասարդները». Լիլիթ Գալստյան

Հարթակ

5 Հունվարի 2019, 20:36
 Որտե՞ղ են բուծվում այս անհայրենիք «պրոգրեսիվ երիտասարդները». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինչ, հակակրանքս զսպելով, այն կապույտ մազերով, ադրբեջանցի ու ադրբեջանի դրոշ սիրող աղջկան որոշել էի անտեսել ու չնպաստել նրա «հերոսացմանը» (ինչը վստահաբար այս ծրագրված սցենարի մաս է կազմում), ցանցերում հայտնվում են «պրոգրեսիվ երիտասարդներ», ովքեր կոչ են անում «հանգիստ թողնել էդ մարդուն. որտեղ կուզի, ում և ինչի հետ կուզի թող նկարվի, մեր ինչ գործն ա»։ 

Այ այստեղ հանդուրժողականությունս սպառվում է։ Սպառվում է այն պարզ պատճառով, որ սա հենց իմ ու մեր գործն է, որովհետև սա «ում և ինչի հետ» դեպքը չի։ Սա անգամ արդեն մեր շքամուտքեր լցվող կենցաղային աղբը չէ, որ համբերատար սպասեմ ու քաղաքապետին աշխատել սովորելու ժամանակ տամ։ Սա մեր հոգևոր, բարոյական ու նաև ֆիզիկական անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է, սա երևույթ է, որ կեղծ ու վտանգավոր հանդուրժողականության դիմակով, կենսական տարածքներ է գրավում։ Այդ «որտեղն» իմ հայրենիքն է, մեր պետությունը, որ այդ նույն դրոշի ներքո փորձվել է զավթվել։ Այդ նույն դրոշի ներքո կացին է դարձել․․․

Իհարկե, ես ԱԱԾ-ն չեմ, բայց իբրև ՀՀ շարքային քաղաքացի իրավունք ունեմ մտահոգվել, բարձրաձայնել, հարցս ուղղել համապատասխան մարմիններին՝ որտեղ են բուծվում այս անհայրենիք «պրոգրեսիվ երիտասարդները», ինչու՞ են նրանք այդքան պաշտպանված ու ապահով զգում, ի՞նչ և ու՞մ պատվերն են կատարում․․․

Հ․Գ․Ի դեպ, բանակում չծառայած, Երևանու ավագանում հայտնված, հանդուրժողականության կոչ անող պրոգրեսիվ գրիգոր երիցյանը որտեղից հասկանա, որ այսօր սահմանին իր տարեկիցները հող են պաշտպանում ու ամեն վայրկյան այդ դրոշի ներքո նշանառուի թիրախն են»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica