close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարը՝ Վարշավայում բացված ցուցադրությունում

Հասարակություն

26 Դեկտեմբերի 2018, 14:52
 Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարը՝ Վարշավայում բացված ցուցադրությունում

Դեկտեմբերի առաջին օրերին Վարշավայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրավագետ Ռաֆայել Լեմկինին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիվում պահվող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարը: 

1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրյանի և կնոջ` Անահիտ Թաթիկյանի արված այս լուսանկարը 2009ին ՀՑԹԻ-ին նվիրաբերել է ամերիկաբնակ Լևոն Սարյանը:

Վարշավայի ցուցադրությունում Թեհլիրյանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանություն» եզրի շրջանառության մեջ դնելու նախապատմությունը:

Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինին ցնցել է 1915 թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: 21 տարեկանում, երբ նա լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք ոճրագործների անպատիժ մնալու հանգամանքը մտահոգում է Լեմկինին, նա տեղեկանում է նաև՝ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին հնարավոր կլինի հանձնել արդարադատությանը: Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռաֆայել Լեմկինի համար հիմք է հանդիսանում հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից: 

Դեռևս երիտասարդ դոկտորանտ Լեմկինն իր հուշերում գրում է. «Թուրքիայում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ քրիստոնյա էր: …Հետո մի օր թերթում կարդացի այն մասին, որ բոլոր թուրք պատերազմական հանցագործները պետք է ազատ արձակվեն: Ես ցնցված էի: Ազգը ոչնչացված է, իսկ մեղավորներն ազատության մեջ են: Ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որևէ մեկին, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի՞ պակաս հանցագործություն է, քան անհատի սպանությունը: … Ես չգիտեի բոլոր պատասխանները, բայց զգում էի, որ աշխարհը պետք է օրենք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրոնական սպանության դեմ»: 

Միջազգային հեղինակություն ունեցող ցեղասպանագետների, իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ բացված ցուցադրությանը ներկա է եղել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը. «Որպես իրավաբան – ցեղասպանագետ, իհարկե, շատ եմ կարևորում այս ցուցադրության կազմակերպումը: Ցանկանում եմ նշել, որ ՀՑԹԻ արտաքին կապերի առանցքում լինելու է հավասարազոր պայմաններում համագործակցություն ինչպես Սփյուռքի, այնպես էլ միջազգային կառույցների հետ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica